Վարդենիսը վաղը՝
· Բազմաճյուղ մրցունակ տնտեսություն ունեցող և արագ տեմպերով աճող համայնք է։ Բարեկարգ համայնքը, բազմաթիվ սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքները, մշակույթի, սպորտի, ժամանցի վայրերը ապահովում են բնակչի բարեկեցիկ կյանքը՝ վաղ մանկությունից մինչև խորը ծերություն։
· Տնտեսության առաջատար ճյուղերից է զբոսաշրջությունը։ Համայնքում զարգացած են զբոսաշրջության ամբողջ արժեշղթան, տուրիստական ենթակառուցվածքները, հարակից սպասարկման ոլորտները։ Համայնքը մատուցում է տուրիստների ներգրավման, գիշերակացի, հանգստի կազմակերպման, գնումների և ժամանցի բազմապիսի մրցունակ ծառայություններ ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրացի զբոսաշրջիկներին։
· Համայնքում զարգացած է ինտենսիվ գյուղատնտեսությունը` այգեգործությունը, դաշտավարությունը, խոշոր և մանր անասնապահությունը, մեղվապահությունը։ Գործում են բազմաթիվ ջերմոցային տնտեսություններ։ Ստացվող բերքը հիմնականում վերամշակվում է տեղում՝ սպառողին մատուցելով որակյալ սննդամթերքներ։ Համայնքում գործում են պտղի, կաթի, մսի և բրդի վերամշակման բազմաթիվ փոքր ձեռնարկություններ։ 1000 մխ տարողությամբ սառնարանը ապահովում է արտադրված գյուղմթերքի ժամանակավոր պահպանությունը։
· Մարդկանց ստվար զանգված ներառված է փոշեմետալուրգիական ժամանակակից գործարանի, տեղեկատվական տեխնոլոգիաների, կահույքի, տեքստիլ արտադրության և թեթև արդյունաբերության այլ ոլորտներում։
· Համայնքում գործում են բազմաթիվ կրթական և մշակութային հաստատություններ (այդ թվում՝ նախադպրոցական) և ուսումնական կենտրոններ, որոնց հիմքում ժամանակակից կրթական մեթոդներն են ընկած։ Գործում է հատուկ ուղղվածությամբ դպրոց (ռոբոտաշինություն, ՏՏ և այլն)։ Ուսուցումն ամբողջությամբ անվճար է, գնահատականներ չկան, ներդրված են նաև պրակտիկ կիրառական առարկաներ։
· Համայնքում գործում է միջազգային չափանիշներին համապատասխան մարզադաշտ, սպորտային համալիր, սպորտդպրոց, լողավազան։
· Ակտիվ է մշակութային կյանքը, գործում են բազմաթիվ մշակութային հաստատություններ։
· Համայնքը ամբողջությամբ օգտվում է այլընտրանքային արևի էներգիայից։
· Համայնքը ամբողջությամբ բարեկարգ և մաքուր է: Առկա են բարեկարգ զբոսայգիներ, գործում են երեկոյան ժամանցի վայրեր։ Համայնքի արտաքին տեսքը արդիականացվել է՝ ըստ ընդհանուր ճարտարապետական ծրագրի։
· Համայնքի տնտեսական և սոցիալական բոլոր ենթակառուցվածքները վերանորոգված են և արդիականացված։ |