Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 173
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N 173
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2024ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԱԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5․1-րդ, կետով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022թվականի սեպտեմբերի 1-ի N 1358-Ն  որոշման հավելվածով հաստատված կարգի 2-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վարդենիս համայնքի ավագանին որոշում է․

 Հաստատել  Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մասհանումների ծախսման 2024թվականի ծրագիրը համաձայն հավելվածի։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏՅՈՄ ՄԿՐՏՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(3.71 Մբ)
(2.99 Մբ)
(3.13 Մբ)
(2.92 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ ներկայացնելով ազդակիր համայնքների ծրագրերը, որոնք հավանության են արժանացել ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և ՀՀ ՏԿԵ նախարարության կողմից։ Հարցով հանդես եկավ ավագանու անդամ Կարեն Սիմոնյանը նշելով  մի բնակավայրում կա ամենագնաց մեքենայի ձեռքբերում, ինչի՞ մասին է խոսքը։ Համայնքի ղեկավարը ի պատասխան նշեց, որ գումարի մի մասով նախատեսված է ձեռք բերել ամենագնաց մեքենա, մյուս մասը ուղղվելու է ասֆալտապատմանը։ Ցրտաշունչ ձմեռների ժամանակ գյուղերում ժամանակ է լինում, որ ոչ մի մեքենա չի կարող մտնել և այդ մեքենան նախատեսվում է օգտագործել նշված չորս գյուղերի համար։

Քվեարկության արդյունքում 23 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner