Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 106
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 99
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 99
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> 24 ՀՈՒՆՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ N 3-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներիի դրույթներով և հաշվի առնելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշում է.

1․Վարդենիս համայնքի ավագանու 24 հունվարի 2025 թվականի  <<Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեն քննարկելու և հաստատելու մասին>> N 3-Ն որոշման հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունը․

<<Վարդենիս համայնքի ֆոնդային բյուջեի 4.5.1 գործառնական դասակարգման 5112 տնտեսագիտական դասակարգման հոդվածից պակասեցնել 32․273․624 դրամ՝ այն ավելացնելով նույն գործառնական դասակարգման 5113 տնտեսագիտական հոդվածին (համաձայն հավելվածի)>> և թուլատրել համայնքի ղեկավարին՝ համաձայն վերանորոգման համար կազմված ծախսերի նախագծի՝ տեղափոխված 32.273.624 /երեսուներկու միլիոն երկու հարյուր յոթանասուներեք հազար վեց հարյուր քսանչորս/ ՀՀ դրամի չափով հայտարարել մրցույթ՝ Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի 58000քմ (ցանկը կցվում է) երկրոդական ճանապարհները ասֆալտի քերուկով 10սմ հաստությամբ հարթեցնելու համար։

2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(122.50 Կբ)
(13.71 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը առաջարկելով՝ Վարդենիս համայնքի ավագանու <<Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեն քննարկելու և հաստատելու մասին>> 24 հունվարի 2025 թվականի N 3-Ն որոշման հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունը․

Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող բոլոր տեսակի հողերի օտարումների համար, լիցենզավորված կազմակերպության միջոցով հողերի գնահատման ծառայությունների ձեռքբերման անհրաժեշտությունից ելնելով և Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի 58000քմ, ցանկը կցվում է, երկրոդական ճանապարհների ասֆալտի քերուկով 10սմ հաստությամբ հարթեցման նպատակով թույլատրել համայնքի ղեկավարին հայտարարելու, համաձայն վերանորոգման համար կազմված ծախսերի նախագծի, 32.273.400 /երեսուներկու միլիոն երկու հարյուր յոթանասուներեք հազար չորս հարյուր/ դրամ մրցույթ և ծախսերով պայմանավորված բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունը՝

Վարդենիս համայնքի ֆոնդյին բյուջեի 4.5.1 գործառնական դասակարգման 5112 տնտեսագիտական դասակարգման հոդվածից պակասեցնել 32 273,4 հազ.դրամ՝ այն ավելացնելով նույն գործառնական դասակարգման 5113 տնտեսագիտական հոդվածին:

Ելույթավ հանդես եկավ ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը՝ նշեց, որ նախագծում առկա է տեխնիկական թերություն.

Առաջին կետում Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող բոլոր տեսակի հողերի օտարումների համար, լիցենզավորված կազմակերպության միջոցով հողերի գնահատման ծառայությունների ձեռքբերման անհրաժեշտությունից ելնելով նախատեսված փոփոխությունը տեխնիկական թերություն է, անհրաժեշ է վերացնել, ինչպես նաև 32.273.400 /երեսուներկու միլիոն երկու հարյուր յոթանասուներեք հազար չորս հարյուր/ դրամի փոխարեն պետք է ներկայացված լիներ 32.273.624 /երեսուներկու միլիոն երկու հարյուր յոթանասուներեք հազար վեց հարյուր քսանչորս/ դրամ: Դավիթ Շահնազարյանը առաջարկեց վերացնել թերությունները և շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

1․Վարդենիս համայնքի ավագանու 24 հունվարի 2025 թվականի  <<Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեն քննարկելու և հաստատելու մասին>> N 3-Ն որոշման հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունը․

<<Վարդենիս համայնքի ֆոնդային բյուջեի 4.5.1 գործառնական դասակարգման 5112 տնտեսագիտական դասակարգման հոդվածից պակասեցնել 32․273․624 դրամ՝ այն ավելացնելով նույն գործառնական դասակարգման 5113 տնտեսագիտական հոդվածին (համաձայն հավելվածի)>> և թուլատրել համայնքի ղեկավարին՝ համաձայն վերանորոգման համար կազմված ծախսերի նախագծի՝ տեղափոխված 32.273.624 /երեսուներկու միլիոն երկու հարյուր յոթանասուներեք հազար վեց հարյուր քսանչորս/ ՀՀ դրամի չափով հայտարարել մրցույթ՝ Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի 58000քմ (ցանկը կցվում է) երկրոդական ճանապարհները ասֆալտի քերուկով 10սմ հաստությամբ հարթեցնելու համար։

Համայնքի ղեկավարը առաջարկեց հաստատել հարցը վերացված թերություններով՝ հետևյալ բովանդակությամբ.

1․Վարդենիս համայնքի ավագանու 24 հունվարի 2025 թվականի  <<Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեն քննարկելու և հաստատելու մասին>> N 3-Ն որոշման հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունը․

<<Վարդենիս համայնքի ֆոնդային բյուջեի 4.5.1 գործառնական դասակարգման 5112 տնտեսագիտական դասակարգման հոդվածից պակասեցնել 32․273․624 դրամ՝ այն ավելացնելով նույն գործառնական դասակարգման 5113 տնտեսագիտական հոդվածին (համաձայն հավելվածի)>> և թուլատրել համայնքի ղեկավարին՝ համաձայն վերանորոգման համար կազմված ծախսերի նախագծի՝ տեղափոխված 32.273.624 /երեսուներկու միլիոն երկու հարյուր յոթանասուներեք հազար վեց հարյուր քսանչորս/ ՀՀ դրամի չափով հայտարարել մրցույթ՝ Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի 58000քմ (ցանկը կցվում է) երկրոդական ճանապարհները ասֆալտի քերուկով 10սմ հաստությամբ հարթեցնելու համար։

Այլ առարկություններ և առաջարկություններ չեղան:

Քվեարկության արդյունքում 20 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner