Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի ու <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով և 16-րդ հոդվածի 3-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում 5․1 մվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցելու վերաբերյալ 2024 թվականի օգոստոսի 06-ին կայացած հանրային լսման արձանագրությունը՝ համայնքի ավագանին որոշում է. 1․Տալ համաձայնություն ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում 5․1 մվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցմանը և հանրային լսման արդյունքներին:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |