Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 213 հոդվածի 2-րդ մասով, 210-րդ և 216-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 50-րդ հոդվածով, ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետվով, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ավագանու 30 օգոստոսի 2024թ. N 110-Ա որոշումով և հիմք ընդունելով <<ԼՈՒԹ ՄԱՐ>> ՍՊԸ-ի տնօրեն Հովակիմ Սիրեկանյանի գրությունը որոշում եմ.
1.Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Վանեվան բնակավայրի 05-083-0500-0002 ծածկագրով 0,0048 հա հողամասը անժամկետ սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտով) տրամադել <<ԼՈՒԹ ՄԱՐ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ 10 կվտ օդային ուղեգծի սպասարկման համար:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված 05-083-0500-0002 ծածկագրով 0,0048 հա հողամասի օգտագործման՝ սերվիտուտի տրամադրման տարեկան վարձավճար սահմանել՝ 200 (երկու հարյուր ) ՀՀ դրամ:
3. Վճարումը իրականացնել յուրաքանչուր եռամսյակ (եռամսակային գումարը կազմում է 50 հիսուն ՀՀ դրամ) ոչ ուշ քան եռամսյակի հաջորդ ամսվա քսանը, հետվյալ 900155131056 հաշվեհամարին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: