Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 110
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N 110
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ <<ԼՈՒԹ ՄԱՐ>> ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՍԵՐՎԻՏՈՒՏ) ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության  Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի դրույթներով ,  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական  օրենսգրքի 201-րդ և 216-րդ հոդվածներով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով <<ԼՈՒԹ ՄԱՐ>> ՍՊ ընկերության տնորեն Հովակիմ Սիրեկանյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկը համայնքի ավագանին որոշում է՝ թույլատրել համայնքի ղեկավարին.

1.Վարդենիս Համայնքի սեփականություն հանդիսացող 05-083-0103-0033 ծածկագրով 0,05461հա, 05-083-0103-0031 ծածկագրով 0,13113հա, 05-083-0104-0086 ծածկագրով 0.19345 հա, 05-083-0103-0029 ծածկագրով 0.39907 հա, 05-083-0500-0004 ծածկագրով 0,01888 հա, 05-083-0103-0027 ծածկագրով 0,36366 հա, 05-083-0104-0084 ծածկագրով 0,70116 հա, 05-083-0103-0025 ծածկագրով 0,21503 հա, 05-083-0500-0002 ծածկագրով 0,0048 հա, 05-083-0106-0027 ծածկագրով 0,01191 հա հողամասերը՝  սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) տրամադրել <<ԼՈՒԹ ՄԱՐ>> ՍՊ ընկերությանը՝ 10 կվտ օդային ուղեգծի սպասարկման համար:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի օգտագործման՝  սերվիտուտի տրամադրման տարեկան վարձավճար սահմանել 05-083-0103-0033 ծածկագրով 0,05461հա՝ 1800 ( հազար ութ հարյուր) ՀՀ դրամ,  05-083-0103-0031 ծածկագրով 0,13113հա՝ 4300 (չորս հազար երեք հարյուր) ՀՀ դրամ, 05-083-0104-0086 ծածկագրով 0.19345 հա՝ 6350 (վեց հազար երեք հարյուր հիսուն) ՀՀ դրամ,  05-083-0103-0029 ծածկագրով 0.39907 հա՝ 13100 (տասներեք հազար հարյուր ) ՀՀ դրամ,  05-083-0500-0004 ծածկագրով 0,01888 հա՝ 650 (վեց հարյուր հիսուն ) ՀՀ դրամ, 05-083-0103-0027 ծածկագրով 0,36366 հա՝ 11950 (տասնմեկ հազար ինը հարյուր հիսուն) ՀՀ դրամ, 05-083-0104-0084 ծածկագրով 0,70116 հա՝ 23000 (քսաներեք հազար ) ՀՀ դրամ,  05-083-0103-0025 ծածկագրով 0,21503 հա՝ 7100 (յոթ հազար հարյուր ) ՀՀ դրամ, 05-083-0500-0002 ծածկագրով 0,0048 հա՝ 200 (երկու հարյուր ) ՀՀ դրամ, ՀՀ դրամ, 05-083-0106-0027 ծածկագրով 0,01191 հա՝ 400 (չորս հարյուր ) ՀՀ դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱԲԳԱՐ ԱԲԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(2.10 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը նշելով, որ նախորդ նիստերով <<ԼՈՒԹ ՄԱՐ>> ՍՊ ընկերությանը Վանևան բնակավայրում տրամադրվել էր հողատարածք՝ ֆոտովոլտային-արևային կայան կառուցելու համար։ <<ԼՈՒԹ ՄԱՐ>> ՍՊ ընկերությունը արևային կայանի միացման համար պետք է կառուցի ուղեգիծ, որոնք անցնում են համայնքային սեփականության հողատարծքներով, ուստի առաջարկում եմ տալ Ձեր համաձայնությունը՝ նախագծում ներկայացված ծածկագրերով և համապատասխան չափերով հողակտորները՝սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) տրամադրել  <<ԼՈՒԹ ՄԱՐ>> ՍՊԸ-ին, մեկնարկային գին սահմանելով, տարեկան բոլոր հողակտորների համար ընդհանուր՝ 68 հազար 850 ՀՀ դրամ։

Առարկություններ և առաջարկություններ չեղան:

Քվեարկության արդյունքում 21 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner