Այսօր: Ուրբաթ, 11 Հուլիսի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 102
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



09 հուլիսի 2025 թ.

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԿՈՒՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 05-008-0164-0009 ԵՎ 05-008-0022-0006 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԵՐՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ 0,12212 ՀԱ ԵՎ 0,12283 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԻ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, ՀՀ 10.06.2008թ. <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով, ՀՀ 27.04.2010թ. ՀՕ-50-ն օրենքի դրույթներով, 26.12.2002թ. ՀՕ-510-Ն օրենքի 7-րդ հոդվածով, ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավարի 18.04.2021թ. թիվ 75-ն հրամանովՙ  Հայաստանի Հանրապետության  կառավարության 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգով և հիմք ընդունելով Կամո Սպարտակի Մարտիրոսյանի դիմումը (ծնված՝ 09.01.1980թ.), որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված հողամասերի հատակագծերը և այն հանգամանքը, որ բնակավայրերի՝ բնակելի կառուցապատման 0,12212 և 0,12283 հա հողամասերը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չեն առաջացնում սերվիտուտ` որոշում եմ. 

1.Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի Բարեկամության փողոց, 2-րդ անցուղի 05-008-0164-0009 ծածկագրով անշարժ գույքին տրամադրել Ակունք բնակավայր Բարեկամության փողոց, 2-րդ անցուղի, 3 բնակելի տուն:

2.Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի 9-րդ փողոց, 3-րդ նրբանցքի 05-008-0022-0006 ծածկագրով անշարժ գույքին տրամադրել Ակունք բնակավայր  9-րդ փողոց, 3-րդ նրբանցք, 99 հասցե:

3. Սպարտակ Արամայիսի Մարտիրոսյանին (ծնված՝ 05.11.1950թ.), Զվարդ Հովհաննեսի Մարտիրոսյանին (ծնված՝ 18.02.1957թ.), Ջիվան Սպարտակի Մարտիրոսյանին (ծնված՝ 13.03.1978թ.), և Կամո Սպարտակի Մարտիրոսյանին (ծնված՝ 09.01.1980թ.) պատկանող Ակունք բնակավայր Բարեկամության փողոց, 2-րդ անցուղի 3 հասցեում գտնվող 0,12212 հա հողամասում 1975 թվականին կառուցված բնակելի տուն՝ 94,60 քմ, Բ.Պ. աստիճանահարթակ՝ 26,70 քմ, անասնաշենք՝ 4,0 քմ և 24,20 քմ, հացատուն՝ 22,40 քմ, ավտոտնակ՝ 21,40 քմ, խոհանոց՝ 15,40 քմ և լոգարան՝ 6,40 քմ, ճանաչել օրինական, որպես նրանց սեփականություն:

4. Սեփականատերերի կողմից փաստացի օգտագործվող Ակունք բնակավայր Բարեկամության փողոց, 2-րդ անցուղի թիվ 3 հասցեի (ծածկագիր՝ 05-008-0164-0009) 0,12212 հա և  Ակունք բնակավայր 9-րդ փողոց, 3-րդ նրբանցք, 99 հասցեի (ծածկագիր՝ 05-008-0022-0006) 0,12283 հա բնակավայրերի՝ բնակելի կառուցապատման  հողամասերը համաձայն 26.12.2002թ. ՀՕ-510-Ն օրենքի 7-րդ հոդվածի ճանաչվել է Սպարտակ Արամայիսի, Զվարդ Հովհաննեսի, Ջիվան Սպարտակի և Կամո Սպարտակի Մարտիրոսյանների սեփականություն:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Կամո Զարոյան   Արտյոմ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner