Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 56
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՆԱԻՐԱ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N 56
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻՑ ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՅԱՄԱՐՏՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի դրույթներով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ  հոդվածով և 25-րդ հոդվածի 1-ին մասով՝ համայնքի ավագանին որոշում է.

1.Սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության տոնի կապակցությամբ, Վարդենիս համայնքից Արցախյան գոյամարտում զոհված հայորդիների ընտանիքներին բյուջեի պահուստային ֆոնդից տրամադրել 50․000 -ական/հիսուն հազար/ ՀՀ դրամ։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԱԻՐԱ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցի շուրջ ելույթով հանդես եկավ համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը տալով հարցի վերաբերյալ պարզաբանում, իսկ ավելի մանրամասն պարզաբանելու համար խոսքը տվեց Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Սեյրան Գրիգորյանին։ Սեյրան Գրիգորյանը ներկայացրեց բյուջեի հնարավորությունները նշված աջակցությունը ցուցաբերելու համար։ Ելույթով հանդես եկավ Մուշեղ Շաբոյանը՝ ասելով, որ հարցը ներկայացնելիս հաշվի են առնվել բյուջեի ապառքները, ինչպես նաև հաշվի են առնվել բյուջեի սպասվելիք մուտքային գումարները։
Հարցի շուրջ ելույթ ունեցավ ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը ներկայացնելով բյուջեի ապառքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ըստ իրականացված ծրագրերի և մնացած չվճարված գումարների մասին։ Հայտնեց, որ նախկինում իրականացված ծրագրերի մի մասը ավարտված են, մի մասը ոչ և գոյացել են խոշոր պարտքեր Վարդենիս համայնքի բյուջեում և առաջարկեց ելնելով բյուջեի հնարավորություններից ընդունել ճիշտ որոշում։
Հարցի շուրջ ելույթով հանդես եկավ համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը ասելով, որ հարցը իրապես բոլորի համար մտահոգիչ է և առաջարկեց Արցախյան բոլոր պատերազմների ընթացքում զոհվածների ընտանիքներին տրամադրել 50000 /հիսուն հազար/-ական ՀՀ դրամ յուրաքանչյուրին։ Հարցը դրվեց քվեարկության արդյունքում 24 կողմ 0 դեմ ձայներով համարվեց ընդունված։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner