Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 6-րդ, 25-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավար առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է․ Համաձայնություն տալ 2026 թվականի ընթացքում Վարդենիս համայնքում նպատակային հետևյալ սուբվենցիոն ծրագերի իրականացմանը՝
- Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Իսակով, Արզոյան (երկկողմանի մայթերի դեկորատիվ սալարկում, ջրահեռացում՝ դեպի Անդրեասյան փողոց), Մաշտոցի (երկկողմանի մայթերով, ջրահեռացմամբ), Սեսմանուկյան 7, Խ․ Ստեփանյան 9, Ռ․ Մկրտչյան, Կոմիտասի, Մռավյան, Խանջյան, Սախարովի, Սայաթ Նովա փողոցների, Գայի փողոցից դեպի Անդրանիկի փողոց, Վ․ Համբարձումյանից փողոցից Բաղրամյան փողոց, Բաղրամյան, 4-րդ դպրոց տանող ճանապարհի, Խաղաղության հրապարակի փողոցների ասֆալտապատում և ջրահեռացման համակարգի կառուցում, Ակունք բնակավայրի Բարեկամություն, Վեմիր Հարությունյան և Սարալանջ փողոցների ասֆալտապատում, Լճավան բնակավայրի 15-րդ փողոցի ասֆալտապատում, Մաքենիս, Շատվան, Կախակն, Արեգունի, Արփունք, Փոքր Մասրիկ բնակավայրերի կրթահամալիրներ տանող ճանապարհների ասֆալտապատում, Կութ, Ազատ, Նորաբակ, Ավազան, Գեղամաբակ բնակավայրերի կենտրոնական հատվածի ասֆալտապատում, Լուսակունք բնակավայրի 1-ին փողոցի ասֆալտապատում, Խաչաղբյուր բնակավայրի մանկապարտեզ տանող ճանապարհի ասֆալտապատում և կամուրջի վերակառուցում, Մեծ Մասրիկ բնակավայրի 4-րդ և 8-րդ փողոցի 8-րդ նրբանցքի ասֆալտապատում, Կարճաղբյուր բնակավայրի 5-րդ, 7-րդ, 8-րդ, 15-րդ, 16-րդ և դպրոց տանող փողոցների ասֆալտապատում, Նորակերտ բնակավայրի 2-րդ փողոցի և 1-ին փողոցից դեպի գերեզմանոց տանող փողոցի ասֆալտապատում, Կուտական բնակավայրի կամուրջի վերակառուցում, Դարանակ բնակավայրի երկու կամուրջների վերակառուցում, Կամոյի փողոցի սալարկում։
- Վարդենիս քաղաքի Չարենցի 46, 48, Խ․Ստեփանյան 9, Սեսմանուկյան 1-ին նրբ․ շենք 2,Սեսմանուկյան 5, 7, 9, 11, 17, 15,19, Երիտասարդության 13, 15, 19 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի ասֆալտապատում։
- Վարդենիս համայնքի Գեղաքար բնակավայրում խմելու ջրի արտաքին ցանցի կառուցում, Մեծ Մասրիկ բնակավայրում խմելու ջրի ներքին ցանցի կառուցում, Ակունք բնակավայրում Սուրիկ Ավետիսյան և Սարալանջ փողոցների խմելու ջրի ջրագծերի կառուցում, Գեղամասար բնակավայրում խմելու ջրի արտաքին ցանցի վերանորոգում, Խաչաղբյուր բնակավայրում խմելու ջրագծերի հիմնանորոգում, Կարճաղբյուր բնակավայրում 2-րդ և 19-րդ փողոցների խմելու ջրի ջրագծի կառուցում, Սոթք բնակավայրում խմելու ջրի արտաքին ցանցի կառուցում, Կութ բնակավայրում խմելու ջրի խողովակների փոխարինում, Մաքենիս բնակավայրում խմելու ջրի ջրագծի հիմնանորոգում, Տորֆավան բնակավայրում խմելու ջրի ջրագծի կառուցում, Շատվան բնակավայրում խմելու ջրի արտաքին և ներքին ցանցի կառուցում, Սոթք բնակավայրում խմելու ջրի արտաքին ցանցի և ՕԿՋ-ի կառուցում, Դարանակ բնակավայրում խմելու ջրի ներքին ցանցի վերանրոգում, Ավազան բնակավայրում խմելու ջրի երկու բետոնե կապտաժի վերակառուցում, դրենաժի փոխարինում, մեկ դրենաժի կառուցում, Արեգունի բնակավայրում խմելու ջրի ջրագծի ներքին և արտաքին ցանցի կառուցում, Այրք բնակավայրում խմելու ջրի ջրագծի ներքին ցանցի հիմնանորոգում։
- Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի 10 խորքային հորերի կառուցում, Մաքենիս բնակավայրում ոռոգման ցանցի կառուցում, Լուսակունք բնակավայրում ոռոգման արտաքին ցանցի կառուցում, Մեծ Մասրիկ բնակավայրում ոռոգման ներքին ցանցի հիմնանորոգում, Խաչաղբյուր բնակավայրում ոռոգման բասեինի նորոգում, Կախակն բնակավայրի ոռոգման ջրի արտաքին ցանց հիմնանորոգում,Նորակերտ բնակավայրի ոռոգման ցանցի կառուցում, Ջաղացաձոր բնակավայրում ոռոգման ցանցի վերակառուցում, Ակունք բնակավայրում Արա Խաչատրյան անվան փողոցի ոռոգման ցանցի վերանորոգում, Նորաբակ բնակավայրում խորքային հորի կառուցում, Սոթք բնակավայրում խորքային հորի կառուցում և Փամբակ բնակավայրում ոռոգման ցանցի կառուցում։
- Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի գերեզմանոցի ցանկապատում, Դարանակ, Վանեվան, Այրք, Տորֆավան բնակավայրերի գերեզմանոցների ցանկապատում,
- Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի երկրորդային փողոցների լուսավորության ցանցի անցկացում, Ծովակ, Լուսակունք, Գեղամաբակ, Գեղամասար, Խաչաղբյուր, Կախակն, Կութ, Շատջրեք, Փոքր Մասրիկ, Տորֆավան, Շատվան և Մեծ Մասրիկ (6-րդ փողոցի 1-ին նրբ․, 6-րդ փողոցի 6-ին նրբ․, 4-րդ փողոցի 4-րդ նրբ, 4-րդ փողոց 3-րդ նրբ․, 8-րդ փողոց 4-րդ նրբ․) բնակավայրերի փողոցների լուսավորության ցանցի անցկացում։
- Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի մշակույթի տան 2-րդ հարկի վերանորոգում, Ակունք բնակավայրի մշակույթի տան դահլիճի գույքի ձեռքբերում, ջեռուցում, մասնակի վերանորոգում, Լուսակունք բնակավայրում վարչական շենքի և տանիքի հիմնանորոգում, Գեղամաբակ, Փոքր Մասրիկ, Շատվան Վանեվան, Դարանակ բնակավայրերում վարչական շենքերի վերանորոգում, , Գեղամասար բնակավայրում երիտասարդների զբաղվածության կենտրոնի հիմնանորոգում, Կարճաղբյուր, Տրետուք, Փամբակ, Գեղամասար բնակավայրերում հանդիսությունների սրահների հիմնանորոգում, Շատջրեք բնակավայրում վարչականի և հանդիսությունների սրահի վերանորոգում։
- Ծովակ բնակավայրում մանկապարտեզի 2-րդ մասնաշենքի վերանորոգում, կահավորում, բակում խաղահրապարակի կառուցում, Լճավան բնակավայրում մանկապարտեզի հիմնանորոգում։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
|