2022 թվականի մայիսի 20-ին ժամը 12։00-ին կայացավ Վարդենիս համայնքի ավագանու արտահերթ նիստը։ Նիստին ներկա են ավագանու 27 անդամներից 15-ը։ Նիստն իրավազոր է։ Նիստը վարում է համայնքի ղեկավար Ա․ Խաչատրյանը։ Համայնքի ղեկավար Ա․ Խաչատրյանը նիստը համարեց բացված։
Համայնքի ղեկավար Ա․ Խաչատրյանը ընթերցեց օրակարգում ընդգրկված 9-րդ հարցը՝ <<ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՐԵՏՈՒՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԾԱՂԿԱՍԱՐԻ ՄԱՐՄԱՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՅՏԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ>> տեղաթփոխել առաջիկա ավագանու նիստերին, որը ընդունվեց միաձայն։ Առաջարկությամբ հանդես եկավ ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը, առաջարկեց օրակարգում ընդգրկված հարցերից առաջինը լսել <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> հարցը, որից հետո ըստ հերթականության։ Զեկույցով հանդես եկավ համայնքի ղեկավար Ա․ Խաչատրյանըառաջարկելով հաստատել օրակարգը ներկայացված ձևով։ <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության ավագանու անդամ Զավեն Շհոյանը հայտարարեց, որ ինքը չի մասնակցելու նիստին և դուրս եկավ նիստերի դահլիճից։
|