Այսօր: Շաբաթ, 19 Ապրիլի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 0
 

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 0
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ ԵՎ ԴԱՐԱՆԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 67-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 07 սեպտեմբերի 2023 թվականի N 1517-Ն որոշումը, Վարդենիս համայնքի ավագանին որոշում է.

1.Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Վարդենիս քաղաքի Վ. Սարգսյան փողոց 14 հասցեի (ծածկագիր 05-005-0145-0007, սեփականության իրավունքի վկայական 25092024-05-0034) 0․02969հա բնակավայրի բնակելի այլ հողամասը օտարել աճուրդ-վաճառքի միջոցով:

Մեկնարկային գինը սահմանել կադաստրային արժեքով՝ 1քմ-ի համար 1250 (մեկ հազար երկու հարյուր հիսուն) ՀՀ դրամ (14-րդ գոտի):

2.Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Դարանակ բնակավայրի 1-ին փողոց 1/5 հասցեի (ծածկագիր 05-029-0019-0007, սեփականության իրավունքի վկայական 29102024-05-0058) բնակավայրերի՝  բնակելի կառուցապատման 0․32465հա հողամասը օտարել աճուրդ-վաճառքի միջոցով:

Մեկնարկային գինը սահմանել կադաստրային արժեքի չափով 1քմ.-ի համար 220 (երկու հարյուր քսան ՀՀ դրամ (18-րդ գոտի):

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏՅՈՄ ՄԿՐՏՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(129.84 Կբ)
(336.99 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner