Այսօր: Շաբաթ, 22 Փետրվարի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 75
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0163-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 փետրվարի 2025 թվականի N 0163-Ա

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՐՃԱՂԲՅՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 05-055-0050-0004 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,59605 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածի 7-րդ կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2011 թվականի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 30-ի N 2-32 եզրակացությունը, ՀՀ կառավարության 23 փետրվարի 2006 թվականի N 315-Ն, ՀՀ կառավարության 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշումները և հաշվի առնելով այն հանգամանքը, որ 05-055-0050-0004 ծածկագրով <<արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների>> 0,59605 հա հողամասը ներկա դրությամբ սեփականաշնորհված չէ`որոշում եմ.

1. Վարդենիս համայնքի Կարճաղբյուր բնակավայրի 05-055-0050-0004 ծածկագրով <<արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների>> 0,59605 հա հողամասը ճանաչել որպես Վարդենիս համայնքի սեփականություն:

2. Վարդենիս համայնքի Կարճաղբյուր բնակավայրի 05-055-0050-0004 ծածկագրով <<արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների>> 0,59605 հա հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել <<բնակավայրերի>> ընդհանուր օգտագործման՝ որպես զբոսայգի:

3. Վարդենիս համայնքի Կարճաղբյուր բնակավայրի 1-ին փողոցի 05-055-0050-0004 ծածկագրով բնակավայրերի ընդհանուր օգտագործման 0,59605 հա զբոսայգուն տրամադրել 1-ին փողոց, 3/1 հասցե:

4. Կատարել իրավունքի պետական գրանցում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 14

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner