Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության 10.06.2008թ. <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության 27.04.2010թ. ՀՕ-50-ն օրենքի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի ղեկավարի 18.04.2021թ. թիվ 75-ն հրամանով և հիմք ընդունելով Վահան Արշավիրի Մարտիրոսյանի դիմումը (ծնված՝ 01.11.1962թ.), 23.06.2025 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը` ժառանգական գործեր՝ 132 և 133, որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված հողամասերի հատակագծերը և այն հանգամանքը, որ բնակավայրերի՝ բնակելի կատուցապատման 0,09926 հա և 0,13212 հա հողամասերը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի առաջացնում սերվիտուտ`որոշում եմ.
1. Արշավիր Գալուստի Մարտիրոսյանի և Լեզիկ Գալուստի Մարտիրոսյանի ժառանգորդ՝ Վահան Արշավիրի Մարտիրոսյանին (ծնված՝ 01.11.1962թ.), և համասեփականատերեր Սարգիս Արշավիրի Մարտիրոսյանին (ծնված՝ 01.07.1971թ.), Սոնա Արշավիրի Մարտիրոսյանին (ծնված՝ 10.11.1967թ.) պատկանող Ակունք բնակավայր, Վ. Հարությունյան փողոց 16 հասցեում գտնվող հողամասում 1960 թվականին կառուցված բնակելի տուն՝ 79,50 քմ, 32,40քմ, 1975 թվականին կառուցված անասնաշենք՝ 45,60 քմ, 1980 թվականին կառուցված խոհանոց՝ 16,90 քմ, 5,90 քմ, լոգարան՝ 4,30 քմ, ավտոտնակ՝ 19,90քմ, 2000 թվականին կառուցված անասնաշենք՝ 26,60 քմ, ավտոտնակ՝ 6,30 քմ, ծածկ՝ 16,20 քմ, պարիսպ՝ 3,00 քմ մակերեսով շինությունները ճանաչել օրինական, որպես Վահան Մարտիրոսյանի, Սարգիս Մարտիրոսյանի և Սոնա Մարտիրոսյանի սեփականություն:
2. Սեփականատերերի կողմից փաստացի օգտագործվող Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի, Վ. Հարությունյան փողոցի 16 հասցեի (ծածկագիր՝ 05-008-0086-0008) 0,09926 հա և Զորավար Անդրանիկի փողոց 102 հասցեի (ծածկագիր՝ 05-008-0030-0001) 0,13212 հա բնակավայրերի՝ բնակելի կառուցապատման հողամասերը համաձայն 26.12.2002թ. ՀՕ-510-Ն օրենքի 7-րդ հոդվածի ճանաչվել է նրանց սեփականություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: