Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1․Ընդունել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի 2025 թվականի բյուջեի ինն ամսվա եկամուտների և ծախսերի կատարողականի մասին համայնքի ղեկավարի հաղորդումները՝ համաձայն հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
|