Այսօր: Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



12 նոյեմբերի 2024 թ.

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ Վ. ՄԱՄԻԿՈՆՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 26 ՀԱՍՑԵԻ 0,11989 ՀԱ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍ, ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ, ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԳՈՒՅՔԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ 238,90 ՔՄ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՓԱՍՏԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 42 և 43-րդ հոդվածներով, Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին 28 հունիսի 2008 թվականի ՀՕ-117-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության 27.10.2010թ. ՀՕ-50-ն օրենքի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի ղեկավարի 18.04.2021 թվականի թիվ 75-ն հրամանով, հիմք ընդունելով Ավետիկ Ռազմիկի Հովհանյանի կողմից լիազորված անձ Արամ Գագիկի Բոխյանի դիմումը, 08.11.2024 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը` ժառանգական գործեր՝ 255 և 256, որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված հողամասի հատակագիծը և այն հանգամանքը, որ 0,11989 հա հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի առաջացնում սերվիտուտ` որոշում եմ.

1. Ռազմիկ Հովհանյանի և Նոյեմզար Հարությունի Հովհանյանի ժառանգորդ՝ Ավետիկ Ռազմիկի Հովհանյանին (ծնված՝ 23.01.1974թ) պատկանող Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Վ. Մամիկոնյան փողոց, 26 հասցեում 1965 թվականին կառուցված բնակելի տուն՝ 94,60քմ, 1975 թվականին կառուցված բնակելի տուն՝ 36,00քմ, խորդանոց՝ 31,80քմ, լոգարան՝ 4,10քմ, անասնաշենք՝ 36,40քմ և պարիսպ՝ 3,50քմ ճանաչել օրինական, որպես նրա սեփականություն:

2. Սեփականատիրոջը հատկացված 0,08 հա տնամերձ հողամասը և նրա 20%-ը ընդամենը 0,096 հա՝ ճանաչել Ավետիկ Ռազմիկի Հովհանյանի սեփականություն: 

3. Ավել օգտագործվող 238,90 քմ հողամասը կադաստրային արժեքի 30 %-ով՝ (15-րդ գոտի 792 դրամ) 1քմ-ն 237,6 ՀՀ դրամ ընդամենը 56765 (հիսունվեց հազար յոթ հարյուր վաթսունհինգ) ՀՀ դրամ, ուղղակի վաճառքի կարգով օտարել փաստացի օգտագործողին` Ավետիկ Ռազմիկի Հովհանյանին:

4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Կամո Զարոյան   Աբգար Աբգարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner