Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետով <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Վարդենիսի համայնքապետարանում 2024 թվականի դեկտեմբերի 10-ին կայացած հողամասի աճուրդ-վաճառքի արդյունքները` որոշում եմ.
1.Աճուրդում հաղթած Արաիկ Բարիսի Հովսեփյանի հետ կնքել առք ու վաճառքի պայմանագիր՝ Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի 4-րդ փողոց 3/1 հասցեի՝ 05-080-0071-0024 կադաստրային ծածկագրով 0,11827հա բնակավայրերի՝ բնակելի կառուցապատման հողատեսքի համար:
2.Քաղաքաշինության, հողօգտագործման և հողաշինության բաժնի միջոցով նախապատրաստել համապատասխան փաստաթղթերը` ներկայացնելու պետական գրանցման:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: