Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 4-րդ կետերով ու հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1.Վարդենիս համայնքի ավագանու 2022թ․ մարտի 28-ի ՙՙՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ /ՀՈԱԿ-ՆԵՐ/ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ,, N 16-Ա որոշման մեջ 10 և 11-ՐԴ կետերում կատարել փոոփոխություն՝
1.1 10․ )<<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի քաղաքային գրադարան>> բյուջետային կազմակերպություն բառակապակցությունը փոխարինել <<Վարդենիս համայնքի քաղաքային գրադարան>> հիմնարկ՝ համաձայն հավելված 10-ի.
1.1 11. )<<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի քաղաքային մանկական գրադարան>> բյուջետային կազմակերպության բառակապակցությունը փոխարինել <<Վարդենիս համայնքի քաղաքային մանկական գրադարան>> հիմնարկ՝ համաձայն հավելված 11-ի.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|