Համայնքի ղեկավարը նշեց, որ հարցը վերաբերում է Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի 05-008-0232-0015 ծածկագրով 2.82976 հա գյուղատնտեսական նշանակության <<արոտավայր>>-ի նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման, այլ արտադրական նպատակային նշանակության ընդերքի օգտագործման նպատակային և գործառնական նշանակության փոխելուն՝ որպես անդեզիտաբազալտների հանք շահագործելու համար, որի համար անհրաժեշտ է տալ Ձեր համաձայնությունը։
Նշեց նաև, որ այն ստացել է <<ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի>>2024 թվականի հուլիսի 17-ի թիվ 294 դրական եզրակացությունը, որը ևս կցված է նախագծում։
Առարկություններ և առաջարկություններ չեղան:
Քվեարկության արդյունքում 21 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|