Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի դրույթներով՝ <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ պարտականություները կատարող Յուրա Մուշեղյանի 09.08.2024թ. N 02//6416-2024 գրությունը` համայնքի ավագանին որոշում է. 1.Վարդենիս համայնքի Շատվան բնակավայրի սեփականություն հանդիսացող 05-073-0012-0004 ծածկագրով 0,20475 հա հողամասը նվիրաբերել՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ՝ Վարդենիս համայնքի Շատվան բնակավայրում նախատեսվող կրթահամալիրի ընդլայնման համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |