Համայնքի ղեկավարը նշեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ համայնքապատկան ավտոմեքենաների տարեկան սպասարկման համար հայտարարված մրցույթում արդեն կնքվել է 5,6 միիոն դրամի պայմանագիր, միաժամանակ որոշում է կայացվել վերանորոգել նաև Ռենո ծառայողական ավտոմեքենան, ուստի անհրաժեշտություն է առաջացել մեքենայի սպասարկման և ընթացիկ վերանորոգման համար նախատեսված գումարը ավելացնել ևս 5,0 միլիոն դրամով: Բյուջեով նախատեսված գործուղման, մասնագիտական ծառայությունների համար նախատեսված գումարների ծախսերի ավելացման հետ կապված ևս անհրաժեշտություն կա ավելացնելու
Մասնագիտական ծառանություններին 1,5 միլիոն դրամ
Գործուղման ծախսեր 1,5 միլիոն դրամ
Կապի ծառայությունների ծախսեր 1,0 միլիոն դրամ
Վերոնշյալ 9,5 միլիոն դրամի պակասեցումը կատարել ընդհանուր բնույթի ծառայությունների 4251 տնտեսագիտական հոդվածից:
Սեպտեմբերի մեկին՝ առաջին դասարան, առաջին անգամ հաճախող երեխաների համար դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ ձեռք բերելու և նվիրելու նպատակով, թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի պահուստային ֆոնդից հատկացնելու 3 150 000 դրամ և ելնելով գնման հրատապությունից թույլատրել համայնքի ղեկավարին նշված գնումները կատարել մեկ անձից գնումների կատարման հայտարարության և հրավերի միջոցով:
Առարկություններ և առաջարկություններ չեղան:
Քվեարկության արդյունքում 21 կողմ 0 դեմ 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|