Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ կետով և հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը համայնքի ավագանին որոշում է. 1. Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի բնակիչ Աշոտ Մանուկյանին պատկանող VAZ 21065 1.8 մակնիշի 34UV593 պետհամարանիշի ավտոմեքենայի գույքահարկի 69803/վաթսունինը հազար ութ հարյուր երեք/ ՀՀ դրամ ապառքից օրենքով սահմանված կարգով զիջել 12273/տասներկու հազար երկու հարյուր յոթանասուներեք/ ՀՀ դրամ տույժը՝ մնացած պարտավորությունները մարելուց հետո:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |