Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 550
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



25 հունիսի 2025 թ.

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ 05-005-0073-0016 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,00303 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42 և 43-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 731-Ն, ՀՀ կառավարության 2006թ․ մայիսի 18-ի N 912-Ն և ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշումներով, հիմք ընդունելով <<ԱՐՏՅՈՄ ՈՍԿԱՆՅԱՆԻ>> ԱՁ կողմից 23.06.2025 թվականին տրված  ինքնակամ իրականացված ավտոտնակի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը ինչպես նաև Մխիթար Արամի Կարապետյանի դիմումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0,00303 հա հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի առաջացնում սերվիտուտ` որոշում եմ. 

 

1.Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի 05-005-0073-0016 կադաստրային ծածկագրով 0,00303 հա հողամասին տրամադրել Վարդենիս քաղաք, Լեռնագործների փողոց, 1/19 հասցե:

2. ՀՀ կառավարության 2006թ․ մայիսի 18-ի N 912-Ն որոշման 3-րդ կետի՝ հողամասի գործառնական նշանակությունը համարվում է փոփոխված, որպես բնակելի կառուցապատման:

3. Վարդենիս համայնքի, Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոց, 1/19 հասցեում Մխիթար Արամի Կարապետյանի կողմից 1987 թվականին ինքնակամ կառուցված ավտոտնակ՝ 30,30քմ (ներքին մակերես 26.00քմ) և սպասարկման համար նախատեսված 0,00303 հա  հողամասը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023SDUGDC) ճանաչել օրինական, որպես Վարդենիս համայնքի սեփականություն:

4. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման, այդ թվում` համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերը իրականացնել՝ ինքնակամ կառույցն իրականացնողի միջոցներով:  

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Կամո Զարոյան   Գուրգեն Մնացականյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner