Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 80
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N 80
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 05-092-0013-0018 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 1.2ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի 10/04/2024 թվականի N 02//3085-2024 -  գրությունըհամայնքի ավագանին որոշում է.

1.Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող 05-092-0013-0018 ծածկագրով 1.2հա հողամասը (սեփականության իրավունքի վկայական N 18062024-05-0076) նվիրաբերել՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ՝ ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՄԻՆՉԵՎ 2026 ԹՎԱԿԱՆԸ ԿԱՌՈՒՑՎՈՂ, ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՂ ԿԱՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ 300 ԴՊՐՈՑՆԵՐ»-Ի ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ՝ ԿԱՌՈՒՑՄԱՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՄ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> թիվ 2093-Ն որոշման համաձայն կրթահամալիր կառուցելու համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱԲԳԱՐ ԱԲԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.76 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Համայնքի ղեկավարը հայտնեց, որ ինչպես գիտենք ՀՀ Կառավարության 2093 Ն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է կրթահամալիրների կառուցման ծրագիր և մեր համայնքը անմասն չի մնացել նշված ծրագրից:

Վարդենիս համայնքում իրականացվելու է թվով 5 կրթահամալիրների կառուցում:

Ներկայումս խոսքը վերաբերվում է Փոքր Մասրիկ բնակավայրի համայնքային սեփականություն հանդիսացող 1,2 հա հողամասին, որն անհրաժեշտ է նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ կրթահամալիր կառուցելու համար:

Առարկություններ և առաջարկություններ չեղան:

Ընդմիջումից հետո դահլիճ չի վերադարձել և մանցած հարցերի քննարկմանը չի մասնակցել ավագանու անդամ Մուշեղ Շաբոյանը:

Քվեարկության արդյունքում 20 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

 

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner