Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգով և հիմք ընդունելով Հովիկ Ընծայի Ավետիսյանի լիազորված անձ՝ Կամսար Ռազմիկի Հարությունյանի դիմումը որոշում եմ.
1.Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի 9-րդ փողոցի 05-008-0047-0011 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել Ակունք բնակավայր, 9-րդ փողոց, 5-րդ նրբանցք 9 հասցե:
2.Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի Հովիկ Հովհաննիսյան փողոցի 05-008-0081-0007 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել Ակունք բնակավայր Հովիկ Հովհաննիսյան փողոց, 12 հասցե:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: