Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը նշելով, որ ինչպես գիտենք ՀՀ Կառավարության կողմից՝ Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով, իրականացվում են դպրոցաշինության ծրագրեր, որի շրջանակներում ընդգրկված է Վարդենիս համայնքը, մասնավորապես՝ Շատվան բնակավայրում իրականացվելու է 144 տեղանոց կրթահամալիրի կառուցման աշխատանքներ:
Շատվան բնակավայրի դպրոցին կից առկա է համայնքային սեփականություն հանդիսացող 0.42498 հա հողամաս, որտեղ կկառուցվի կրթահամալիրը:
Առաջարկում եմ տալ Ձեր թույլտվությունը՝ նշված հողամասը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու համար:
Առարկություններ և առաջարկություններ չեղան, 24 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|