Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ Վարդենիս համայնքի 2025 թվականի մասհանումների ծախսման ծրագրով նախատեսվում է իրականացնել Վարդենիս համայքի Կութ բնակավայրի խմելու ջրամբարի հիմնանորոգում, Ազատ բնակավայրի 200գծմ ոռոգման ցանցի կառուցում, Այրք բնակավայրում լուսավորության ցանցի անցկացում և համայնքի բնակավայրերի կարիքների համար ավտոաշտարակի ձեռքբերում։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկվել է Վարդենիս համայնքի մասհանումների ծախսման 2025 թվականի լրամշակված ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր), տրվել է նախնական հավանություն և առաջարկվել է Ծրագիրը ներկայացնել համայնքի ավագանու հաստատմանը, ուստի առաջարկում եմ հաստատել Վարդենիս համայնքի 2025 թվականի մասհանումներ ծախսման ծրագիրը՝ համաձայն հավելվածների, որոնք կցված են։
Առարկություններ և առաջարկություններ չեղան:
18 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|