Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 550
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 95
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 95
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԱԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 51-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 1-ի N 1358-Ն  որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, ««Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ Կառավարության 23 մայիսի 2024 թվականի N 757-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով Հայասատանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ԱՎ/26.2/18807-2025 թվականի գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է

1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մասհանումների ծախսման 2025 թվականի ծրագիրը՝ համաձայն հավելվածների։ 

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏՅՈՄ ՄԿՐՏՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(5.78 Մբ)
(6.25 Մբ)
(5.41 Մբ)
(5.13 Մբ)
(14.08 Կբ)
(58.35 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ Վարդենիս համայնքի  2025 թվականի մասհանումների ծախսման ծրագրով նախատեսվում է իրականացնել Վարդենիս համայքի Կութ բնակավայրի խմելու ջրամբարի հիմնանորոգում,  Ազատ բնակավայրի 200գծմ ոռոգման ցանցի կառուցում, Այրք բնակավայրում լուսավորության ցանցի անցկացում և համայնքի բնակավայրերի կարիքների համար ավտոաշտարակի ձեռքբերում։ 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկվել է Վարդենիս համայնքի մասհանումների ծախսման 2025 թվականի լրամշակված ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր),  տրվել է նախնական հավանություն և առաջարկվել է Ծրագիրը ներկայացնել համայնքի ավագանու հաստատմանը, ուստի առաջարկում եմ հաստատել Վարդենիս համայնքի  2025 թվականի մասհանումներ ծախսման ծրագիրը՝ համաձայն հավելվածների, որոնք կցված են։

Առարկություններ և առաջարկություններ չեղան:

 18 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner