Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ համայնքի տարեկան աշխատանքային պլանը մշակվել է և 2025 թվականին, հիմք ընդունելով սուբվենցիոն ծրագրերի իրականացումը նախատեսվել է իրականացնել նաև՝
• Վարդենիս համայնքի փողոցների կոմունալ սպասարկում և բարեկարգում,
• Վարդենիս քաղաքում փողոցների անվանումները մատնանշող ցուցանակների տեղադրում,
• Վարդենիս համայնքում թափառող շների համար կացարանների ստեղծում,
• Հանրապետության և միջազգային մրցաշարերում մեր մարզիկների մասնակցության ապահովում և այլն։
Համայնքի ղեկավարը առաջարկեց հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանը՝ համաձայն հավելվածի:
Քվեարկության արդյունքում 21 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|