Ղեկավարվելով <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի <<ը>> կետով, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով <<Վարդենիս քաղաքի թիվ 1 մանկական երաժշտական դպրոց>>, <<Վարդենիս քաղաքի թիվ 2 մանկական երաժշտական դպրոց>> <<Վարդենիս քաղաքի Կոմիտաս Կարապետյանի անվան մանկական գեղարվեստի դպրոց>>, <ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզ>>, <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 2 մանկապարտեզ>>, <ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Տրետուք բնակավայրի նախադպրոցական ուսումնական հաստատություն >>, <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի մանկապարտեզ>> <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի <<Եդեմական պարտեզ>> մանկապարտեզ>>, <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրի մանկապարտեզ>>, <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Լուսակունք բնակավայրի մսուր-մանկապարտեզ>>, <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կարճաղբյուր բնակավայրի թիվ 1 մանկապարտեզ>>, <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Տորֆավան բնակավայրի Հրաշք պարտեզ>>մանկապարտեզ>> ՀՈԱԿ, <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ների կանոնադրությունները՝ համայնքի ավագանին որոշում է.
1.<<Վարդենիս քաղաքի թիվ 1 մանկական երաժշտական դպրոց>>, <<Վարդենիս քաղաքի թիվ 2 մանկական երաժշտական դպրոց>> ՀՈԱԿ-ներ հաճախող երեխաների ծնողական վճարները սահմանել ամսական 3000 ՀՀ դրամ:
2.<<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզ>>, <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 2 մանկապարտեզ>>, <ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Տրետուք բնակավայրի նախադպրոցական ուսումնական հաստատություն >>, <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի մանկապարտեզ>> <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի <<Եդեմական պարտեզ>> մանկապարտեզ>>, <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրի մանկապարտեզ>>, <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Լուսակունք բնակավայրի մսուր-մանկապարտեզ>>, <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կարճաղբյուր բնակավայրի թիվ 1 մանկապարտեզ>>, <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Տորֆավան բնակավայրի Հրաշք պարտեզ>>մանկապարտեզ>> ՀՈԱԿ, <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ներ հաճախող երեխաների ծնողական վճարները սահմանել ամսական 3000 ՀՀ դրամ:
3.<<Վարդենիս քաղաքի Կոմիտաս Կարապետյանի անվան մանկական գեղարվեստի դպրոց>> ՀՈԱԿ հաճախող երեխաների ծնողական վճարները սահմանել ամսական 1500 ՀՀ դրամ:
4.Սահմանել ծնողական վճարների հետևյալ արտոնությունները՝
1) Միակողմանի ծնողազուրկ երեխաներին 50%։
2) Երկկողմանի ծնողազուրկ երեխաներին 100%:
3) Մեկ ընտանիքից նույն կազմակերպություն 2 և ավել հաճախող երեխայից սկսած 50%:
4) Հաշմանդամ երեխաներին 100%:
5) Զոհված ազատամատիկների ընտանիքերի երեխաներին, Արցախյան ազատամարտի մասնակիցների 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամների երեխաներին և Արցախի հանրապետությունից բռնագաղթած երեխաներին 100%:
6) Վարդենիս համայնքի սամանամերձ բնակավայրերի երեխաներին 100%: