Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկությունը և ներկայացված ծրագիրը` համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ համաձայնություն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող ՍՆՏԶ ծրագրի Երկրորդ բաղադրիչի շրջանակներում «Գեղամասար համայնքի էներգախնայողության ծրագիր» ծրագրին համայնքի մասնակցության վերաբերյալ:
2.Առաջարկի հաստատման դեպքում կատարել 5% ներդրում` ՍՆՏԶ Ծրագրի պահանջներին համապատասխան:
3.Ծրագրի իրականացման դեպքում վերականգնված ենթակառուցվածքի շահագործման և պահպանման անհրաժեշտ ծախսերը ներառել համայնքի բյուջեում;
4.Վերականգնված ենթակառուցվածքը չօտարել, չսեփականաշնորհել կամ չօգտագործել այլ նպատակներով ծրագրի ավարտից հետո 15 տարվա ընթացքում:
5.Հաստատել <<Գեղամասար համայնքի էներգախնայողության ծրագիր>> ծրագրի Նախաձեռնող խմբի կազմը՝ համաձայն հավելված 1-ի:
6.Նախկին Գեղամասար համայնքի կողմից ՀՏԶՀ-ին ներկայացված «Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում ավտոկայանատեղիի կառուցում» ծրագրի իրականացումն ապահովելու համար հաստատել նոր ՆԽ կազմը՝ որպես Գեղամասար համայնքի ավագանու 31.08.2021թ. N56 Ա որոշմամբ հաստատված Նախաձեռնող խմբի իրավահաջորդ` համաձայն հավելված 2-ի:
7.Առաջարկի հաստատման դեպքում կատարել 5% ներդրում` ՍՆՏԶ Ծրագրի պահանջներին համապատասխան:
8.Ծրագրի իրականացման դեպքում վերականգնված ենթակառուցվածքի շահագործման և պահպանման անհրաժեշտ ծախսերը ներառել համայնքի բյուջեում;
9.Վերականգնված ենթակառուցվածքը չօտարել, չսեփականաշնորհել կամ չօգտագործել այլ նպատակներով ծրագրի ավարտից հետո 15 տարվա ընթացքում: