Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ առաջարկելով Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի բնակիչ Արամ Խաչատրյանին պատկանող MERCEDES-BENZ E 200 COMPRESSOR մակնիշի 35NA565 պետհամարանիշի ավտոմեքենայի գույքահարկի 172871/մեկ հարյուր յոթանասուներկու հազար ութ հարյուր յոթանասունմեկ / ՀՀ դրամ ապառքից օրենքով սահմանված կարգով զիջել 28439/քսանութ հազար չորս հարյուր երեսունինը/ ՀՀ դրամ տույժը և մայր գումարի 94432 /իննսունչորս հազար չորս հարյուր երեսուներկու/ ՀՀ դրամը՝ մնացած պարտավորությունները մարելուց հետո:
Առարկություններ և առաջարկություններ չեղան:
Քվեարկության արդյունքում 20 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|