2023 թվականի դեկտեմբերի 28-ին ժամը 12:00-ին կայացավ Վարդենիս համայնքի ավագանու հերթական նիստը։ Ավագանու 27 անդամներից նիստին ներկա էին 23-ը, բացակայում էին ավագանու անդամներ Արամ Մելքոնյանը, Արտակ Մանուկյանը և Ռաֆայել Խչեյանը, հարգելի բացակայում էր ավագանու անդամ Արմինե Աղաջանյանը։ Նիստը իրավազոր է։ Նիստը վարում է համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։ Նիստին մասնակցում էին աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Սեյրան Գրիգորյանը, աշխատակազմի կրթության, մշակույթի սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի պետ Աննա Վարդանյանը, քաղաքաշինության հողօգտագործման և հողաշինության բաժնի պետ Աբգար Աբգարյանը, համայնքի ղեկավարի օգնական Ա․ Եղիազաարյանը, համայնքի ղեկավարի մամոււլի քարտուղար Է․ Պետրոսյանը և այլ անձինք։ Մինչ օրակարգին անցնելը համայնքի ղեկավար Ա. Խաչատրյանը ներկայացրեց որ նիստի վերջում կա հոլովակ, որը ներկայացնում է 2023 թվականի ընթացքում կատարված աշխատանքները: Համայնքի ղեկավարը ընթերցեց օրակարգի հարցերը՝ ըստ հերթականության, այնուհետև օրակարգը հաստատելու մասին հարցը դրվեց քվեարկության։
22 կողմ 0 դեմ 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|