Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 30.06.2022 թվականի N 2-32 եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության 21 հուլիսի 2005 թվականի N 1261-Ն, 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշումները և հաշվի առնելով այն հանգամանքը, որ 05-043-0029-0033 ծածկագրով 0,07805 հա հողամասը ներկա դրությամբ սեփականաշնորհված չէ` որոշում եմ.
1. Վարդենիս համայնքի Լուսակունք բնակավայրի, 21-րդ փողոցի 05-043-0029-0033 կադաստրային ծածկագրով 0,07805 հա հողամասին տրամադրել Լուսակունք բնակավայր, 21-րդ փողոց, 4/2 հասցե:
2. Վարդենիս համայնքի Լուսակունք բնակավայրի, 21-րդ փողոց, 4/2 հասցեի 05-043-0029-0033 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների գյուղ արտադրական 0,07805 հա հողամասը և հողամասում առկա գյուղ արտադրական նշանակության 474,0 քմ քանդված շինությունը ճանաչել օրինական, որպես Վարդենիս համայնքի սեփականություն:
3. Կատարել իրավունքի պետական գրանցում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: