Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 06 հոկտեմբերի 2005 թվականի N 1979-Ն որոշումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ 05-022-0105-0005 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 2.2 հա վարելահողը ներկա դրությամբ սեփականաշնորհված չէ`որոշում եմ.
1. Վարդենիս համայնքի Գեղամաբակ բնակավայրի 05-022-0105-0005 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 2.2 հա վարելահողը ճանաչել որպես Վարդենիս համայնքի սեփականություն:
2. Կատարել իրավունքի պետական գրանցում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: