Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը՝ Վարդենիս համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին. 1.Վարդենիս համայնքի (նախկին Գեղամասար համայնք) սեփականություն հանդիսացող Վարդենիս համայնքի Դարանակ բնակավայրի 1-ին փողոց 3 հասցեի (ծածկագիր 05-029-0002-0001, սեփականության իրավունքի վկայական 17092020-05-0032) 0,24643հա բնակավայրերի այլ հողեր հողատեսքի հողը օտարել աճուրդ վաճառքի միջոցով: 2. Մեկնարկային գինը սահմանել՝ որպես բարձրլեռնային բնակավայր, կադաստրային արժեքի 50 տոկոսի չափով 1քմ-ի համար 108,9 (մեկ հարյուր ութ ամբողջ ինը հարյուր)ՀՀ դրամ (18-րդ գոտի): |