Ղեկավարվելով ՙՙՏեղական ինքնակառավարման մասին՚՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը՝ համայնքի ավագանին որոշում է թույլատրել Վարդենիս համայնքի ղեկավարին՝ 1.Համայնքային սեփականություն հանդիսացող ավտոմեքենաները, մեխանիզացիաներն ու սարքավորումները՝ համայնքի աղբահանության և բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով անհատույց և անժամկետ օգտագործման տրամադրել ՙՙՎարդենիսի կոմունալ տնտեսություն և բարեկարգում՚՚ ՀՈԱԿ-ին՝ համաձայն հավելված 1-ի:
2.Ավտոմեքենաները, մեխանիզացիաները և սարքավորումները բնակչությանը ծառայություններ մատուցելու նպատակով տրամադրելու համար սահմանել սակագներ՝ համաձայն հավելված 2-ի:
3.Ավտոմեքենաները, մեխանիզացիաները և սարքավորումները՝ Վարդենիսի համայնքի բոլոր գերեզմանատներում բնակչությանը ծառայություններ մատուցելու պարագայում, տրամադրել անվճար:
|