Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին. Վարդենիս համայնքի 2023թ.համար հաստատված բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1.Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ս/թ օգոստոս ամսին Գյումրի քաղաքում տեղի են ունեցել համահայկական սպորտային խաղերը և Վարդենիսի համայնքապետարանից հրավիրված են եղել 23 պատվիրակներ, համայնքի 8 մարզիկներ և նրանց անհրաժեշտ էր միանման մարզահագուստ և սպորտային կոշիկներ, սնունդ և գիշերելավարձ ընդամենը 31 անձի համար, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 2200000 դրամ, որոնք մասնակցել են Գյումրիում տեղի ունեցած խաղերին.
Ուստի անհրաժեշտ է թույլատրել համայնքի ղեկավարին պահուստային ֆոնդից 4261 հոդվածով 1200,0 գումար նախատեսնել նշված մարզահագուստներն ու սպորտային կոշիկները ձեռք բերելու և միջոցառումից հետո նշված գույքն անհատույց մասնակիցներին նվիրաբերելու համար իսկ 1000,0 սննդի և գիշերելավարձի համար:
2. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հետ համատեղ Վարդենիս համայնքին գյուղ նշանակության տեխնիկանների, 11 հատ արևային հիբրիդային էլեկտրակայանների՝ համաֆինանսավորմամբ ձեռք բերելու նպատակով թույլատրել 1.6.1 գործառնական դասակարգման 5121 տնտեսագիտական հոդվածից 15600.0 պակասեցնել և դրանից 8800,0հավելացնել նույն դասակարգման 5511 տնտեսագիտական հոդվածին իսկ 6800,0 5134 տնտեսագիտական հոդվածին,որից 3500 Սոթք և Գեղամասար բնակավայրերի ոռոգման ներքին ցանցի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, 950 Սոթք բնակավայրի 4 միավոր տիպային բնակելի տների կառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման և 2350,0 Գեղամասար բնակավայրի մանկապարտեզի վերակառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման համար:
3. Համայնապետարանի վարչական շենքի ընթացիկ նորոգման նպատակով,թույլատրել համայնքի ղեկավարին վարչական բյուջեի 01,01,01,51,գործառնական դասակարգման 4213 տնտեսագիտական հոդվածից պակասեցնել 1000,0 այն վելացնելով նույն գործառնական դասակարգման 4251 տնտեսագիտական հոդվածին:
4. Ներքին գործուղումների ավելացման հետևանքով թույլատրել համայնքի ղեկավարին 1,1,1,51 գործառնական դասակարգման 4222 /արտասահմանյան գործուղումներ/ տնտեսագիտական հոդվածից պակասեցնել 1000,0 ,այն ավելացնել նույն գործառնական դասակարգման 4221/ներքին գործուղումներ/ տնտեսագիտական հոդվածին:
5. ՀՀ կառավարությունը 2022թ օգոստոսի 11-ի նո 1313-Լորոշմամբ նախատեսել է Վարդենիս համայնքի հողօգտագործողներին աշնանացան ցորենի արտադրության խթանման համար որպես պետական աջակցություն տրամադրելու է 26 052 000 հազ/դրամ դրամ,ուստի պետք է թույլատրել համայնքի ղեկավարին 2023թ-ի բյուջեի եկամտային մասը, այլ ոչ հարկային եկամտատեսակում, ավելացնել նշված գումարը, իսկ ծախսային մասում այն ավելացնել 04,02,01 գործառնական դասակարգման/գյուղատնտեսություն/ 4729 տնտեսագիտական հոդվածին:
6.2022թ սեպտեմբերի 13 -ի մարտական գործողությունների տարելիցի կապակցությամբ, թույլատրել համայնքի ղեկավարին մարտական գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքներին ցուցաբերելու 50000 ՀՀ դրամ դրամական օգնություն:
|