Այսօր: Չորեքշաբթի, 20 Օգոստոսի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 117
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 117
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆ ՀԱՃԱԽՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐ ԵՎ ԳՐԵՆԱԿԱՆ ՊԻՏՈՒՅՔՆԵՐ ՆՎԻՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշում է.

1.Թույլատրել Վարդենիս համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս  համայնքի 2025 թվականի սեպտեմբերի 1-ին առաջին դասարան հաճախող երեխաների համար պայուսակներ և գրենական պիտույքներ ձեռք բերելու նպատակով համայնքի բյուջեի 1․6․1-ի դասակարգման 4269 հոդվածից հատկացնել 3․ 500․ 000 (երեք միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ:

2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ առաջարկելով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի 2025 թվականի սեպտեմբերի 1-ին առաջին դասարան հաճախող երեխաների համար պայուսակներ և գրենական պիտույքներ ձեռք բերելու նպատակով համայնքի բյուջեի 1․6․1-ի դասակարգման 4269 հոդվածից հատկացնել 3․ 500․ 000 (երեք միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ:

Համայնքի ղեկավարը նշեց, որ բարերարների հետ մի քանի օր առաջ 250 երեխայի տրամադրվել է գրենական պիտույքներ և կոշիկներ՝ 2-րդ և 3-րդ դասարանցիներին:

Համայնքի ղեկավարը նշեց, որ խոսոել է բարերարների հերտ և եթե մինչև սեպտեմբերի մեկ հնարավոր լինի տրամադրել որոշակի չափով գրենականներ այդ 3,500,000 դրամը ամբողջությամբ չի ծախսվի:

Առաջարկությամբ հանես եկավ ավագանու անդամ Նաիրա Մանուչարյանը՝ նշելով, որ խնդիր է առաջանում անապահով ընտանիքնեի երեխաների գրքերի գումարների վճարի հետ կապված, խնդրելով՝ գումար տնտեսվելու դեպքում այդ գումարն ուղղել վերոնշյալ հարցին:

Ի պատասխան համայնքի ղեկավարը նշեց, որ հետագայում կտեսնեն ինչ է մնում և մնացացը կուղղեն այդ նպատակին:

Հարցի վերաբերյալ այլ առարկություններ և առաջարկություններ չեղան:

Քվեարկության արդյունքում 21 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner