Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ առաջարկելով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի 2025 թվականի սեպտեմբերի 1-ին առաջին դասարան հաճախող երեխաների համար պայուսակներ և գրենական պիտույքներ ձեռք բերելու նպատակով համայնքի բյուջեի 1․6․1-ի դասակարգման 4269 հոդվածից հատկացնել 3․ 500․ 000 (երեք միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ:
Համայնքի ղեկավարը նշեց, որ բարերարների հետ մի քանի օր առաջ 250 երեխայի տրամադրվել է գրենական պիտույքներ և կոշիկներ՝ 2-րդ և 3-րդ դասարանցիներին:
Համայնքի ղեկավարը նշեց, որ խոսոել է բարերարների հերտ և եթե մինչև սեպտեմբերի մեկ հնարավոր լինի տրամադրել որոշակի չափով գրենականներ այդ 3,500,000 դրամը ամբողջությամբ չի ծախսվի:
Առաջարկությամբ հանես եկավ ավագանու անդամ Նաիրա Մանուչարյանը՝ նշելով, որ խնդիր է առաջանում անապահով ընտանիքնեի երեխաների գրքերի գումարների վճարի հետ կապված, խնդրելով՝ գումար տնտեսվելու դեպքում այդ գումարն ուղղել վերոնշյալ հարցին:
Ի պատասխան համայնքի ղեկավարը նշեց, որ հետագայում կտեսնեն ինչ է մնում և մնացացը կուղղեն այդ նպատակին:
Հարցի վերաբերյալ այլ առարկություններ և առաջարկություններ չեղան:
Քվեարկության արդյունքում 21 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|