Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ խոսքը վերաբերվում է <<Վարդենիս քաղաքի թիվ 2 մանկական երաժշտական դպրոց>> ՀՈԱԿ-ի և <<Վարդենիսի կոմունալ տնտեսություն և բարեկարգում>> ՀՈԱԿ-ի հաստիքացուցակներին: Հաստիքացուցակները պահանջվող նորմերին համապատասխանեցնելու նպատակով <<Վարդենիս քաղաքի թիվ 2 մանկական երաժշտական դպրոց>> ՀՈԱԿ-ի նախկինում հաստատված հաստիքացուցակում ներառված 2-րդ տողի <<ուսմասվար` 0,5 միավոր>> հաստիքը փոխարինել << տնօրենի տեղակալ >> բառերով՝ հաստիքային միավորը թողնելով նույն 0,5 միավորը:
9 և 10-րդ տողերում ներառված << օպերատոր >> 0,5-ական միավոր հաստիքներից 9-րդ տողում ներառված << օպերատոր >> բառը փոխարինել << տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ>> բառերով՝ հաստիքային միավորը թողնելով նույն 0,5 միավորը:
13 և 14 տողերում ներառված <<հանդերձապահ>>0,5-ական միավոր հաստիքներից 13-րդ տողում ներառված <<հանդերձապահ>> բառը փոխարինել <<հսկիչ>> բառով՝ հաստիքային միավորը թողնելով նույն 0,5 միավորը և, քանի որ նախկինում հաստատված հաստիքացուցակում նախատեսված է եղել մեկ պահակի հաստիք՝ 1,0 միավոր անհրաժեշտությունից ելնելով և հաշվի առնելով տնօրենի կողմից ներկայացված պահանջը, առաջարկում եմ հաստիքացուցակում ավելացնել 1,0 միավոր <<ցերեկային պահակ>>հաստիք:
<<Վարդենիսի կոմունալ տնտեսություն և բարեկարգում>> ՀՈԱԿ-ի մասով նախկինում հաստատված հաստիքացուցակի 14-րդ տողից մինչև 25-րդ տող ներառված է եղել << այգեպան>> 0,5-ական միավորներով և մեկը՝ 0,25 միավոր: Նախկինում նկատի ենք ունեցել, որ գրեթե բոլոր բնակավայրերում ունենք բակային տարածքներ, հրապարակներ, պուրակներ և այլն, որոնց մաքրման, բարեկարգման և այլ աշխատանքներ իրականացնելու համար ներառված է եղել <<այգեպան>> հաստիքը, սակայն ներկայումս հաշվի առնելով համայնքի բյուջեի հնարավորությունները, առաջարկում եմ կոմունալ ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում կատարել փոփոխություն՝ 15-րդ տողում ներառված նախկինում հաստատված 4 << այգեպան>> բառերը փոխարինել 3 << գերեզմանոցի պատասխանատու>> բառերով, և 17-րդ տողի 0,25 միավորը կրճատել,ինչպես նաև 24, 25-րդ տողերում նախկինում ներառված 0,5-ական հաստիքային միավորները կրճատել. այսպիսով ընդամենը կրճատել 1,25 հաստիքային միավորը և եթե առաջիկայում անհրաժեշտություն առաջանա բանվորի կամ այլ հաստիքի ավելացման կամ պակասեցման՝ կներկայացնենք Ձեր քննարկմանը: 16-րդ տողից 22-րդ տողերում << այգեպան>> բառերը փոխարինել <<բանվոր>> բառերով՝ հաստիքային միավորները թողնելով նույնը:
Ելույթով հանդես եկավ ավագանու անդամ Մուշեղ Շաբոյանը՝ առաջարկելով բարձրացնել մինի ամբարձիչի վարորդի աշխատավարձը, քանի որ մնացած տեխնիկաների հետ համեմատած աշխատավարձը ցածր է, որին ի պատասխան համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Մկրտչյանը նշեց, որ բոլորը նույն ծավալի աշխատանք չեն կատարում: Համայնքի ղեկավարը նշեց, որ աշխատավարձի բարձրացման հետ կապված հարց ներառված չէ նախագծում, հետագայում հարցին անդրադարձ կկատարվի:
Հարցի շուրջ առարկություններ չեղան, քվեարկության արդյունքում 24 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|