Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



02 հունիսի 2023 թ.

ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՏԱՐՄԱՆ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՇԱՀԱԾ <<ՄՈՒԼՏԻ ԱԳՐՈՎԵՅ>>ՍՊԸ ՀԵՏ ԼՈՒՍԱԿՈՒՆՔ 6 ՀԱՍՑԵԻ 4,00893ՀԱ ՀՈՂԱՄԱՍ ԵՎ 1469,4ՔՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԱՌՔՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետով  <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Վարդենիսի համայնքապետարանում 2023թվականի մայիսի 30-ին կայացած հողամասի աճուրդ-վաճառքի արդյունքները` որոշում եմ.

1.Աճուրդում շահած  <<ՄՈՒԼՏԻ ԱԳՐՈՎԵՅ>>ՍՊԸ-ի տնօրեն Սերգե Միասնիկի Սերգոյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր Վարդենիս քաղաքի Լուսակունք բնակավայրի Լուսակունք 6  հասցեի (ծածկագիր 05-043-0104-0002)  4,00893հա  հողամաս և 1469,4քմ շինություն արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական հողամասի համար:

 2.Քաղաքաշինության, հողօգտագործման և հողաշինության բաժնի միջոցով նախապատրաստել համապատասխան փաստաթղթերը` ներկայացնելու պետական գրանցման:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Գուրգեն Մնացականյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner