| Համայնքի ղեկավարը նշեց, որ խոսքը վերաբերվում է Վարդենիս քաղաքի թիվ մեկ մանկապարտեզի հիմնմանորոգման աշխատանքներին, և Դուք  արդեն տվել եք Ձեր համաձայնությունը սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝չգործող շենքի հիմնանորոգման համար: Համաձայն գործող օրենքի, նախագծա-նախահաշվային փաստաթղթերը համալիր փորձաքննություն իրականացնելու համար անհրաժեշտ է իրականացնել ՇՄԱԳ փորձաքննություն, որի վերաբերյալ 2024 թվականի հուլիսի 7-ին կայացել է հանրային քննարկում: Անհրաժեշտ է տալ Ձեր համաձայնությունը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզի չգործող երկհարկանի մասնաշենքի հիմնանորոգման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության իրականացման համար: Առարկություններ և առաջարկություններ չեղան: 24 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց: |