Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 99
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N 99
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 1 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՉԳՈՐԾՈՂ ԵՐԿՀԱՐԿԱՆԻ ՄԱՆՍՆԱՇԵՆՔԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ՇՄԱԳ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի ու <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզի չգործող երկհարկանի մասնաշենքի հիմնանորոգման վերաբերյալ 2024 թվականի հուլիսի 7-ին կայացած հանրային քննարկման արձանագրությունը՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզի չգործող երկհարկանի մասնաշենքի հիմնանորոգման ՇՄԱԳ-Ի և փորձաքննության վերաբերյալ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱԲԳԱՐ ԱԲԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(284.07 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Համայնքի ղեկավարը նշեց, որ խոսքը վերաբերվում է Վարդենիս քաղաքի թիվ մեկ մանկապարտեզի հիմնմանորոգման աշխատանքներին, և Դուք  արդեն տվել եք Ձեր համաձայնությունը սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝չգործող շենքի հիմնանորոգման համար: Համաձայն գործող օրենքի, նախագծա-նախահաշվային փաստաթղթերը համալիր փորձաքննություն իրականացնելու համար անհրաժեշտ է իրականացնել ՇՄԱԳ փորձաքննություն, որի վերաբերյալ 2024 թվականի հուլիսի 7-ին կայացել է հանրային քննարկում:

Անհրաժեշտ է տալ Ձեր համաձայնությունը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզի չգործող երկհարկանի մասնաշենքի հիմնանորոգման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության իրականացման համար:

Առարկություններ և առաջարկություններ չեղան:

24 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner