Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով <<Գեղարքունիք Նաիրի>> ՍՊԸ-ի կողմից 24.02.2025 թվականին տրված ավտոտեխսպասարկման կետի և շինության տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը և Լյուդվիկ Ղազարոսի Մելիքյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Երևանյան փողոց, 70/1 հասցեի 05-005-0010-0056 կադաստրային ծածկագրով հողամասում 2015 թվականին ինքնակամ կառուցված ավտոտեխսպասարկման կետ՝ 69,8 քմ (ներքին մակերես՝ 54,0 քմ), խանութ՝ 32,0 քմ (ներքին մակերես՝ 27,50 քմ), բենզալցակայան՝ 32,50 քմ (ներքին մակերես՝ 23,50 քմ) և 2016 թվականին կառուցված պարիսպ՝ 6,60 քմ մակերեսներով շինությունները (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 06022025-05-0041 վկայական) չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք՝ ճանաչել օրինական, որպես՝ Լյուդվիկ Ղազարոսի Մելիքյանի սեփականություն:
2. Համաձայն ՀՀ կառավարության 2006թ․ մայիսի 18-ի N 912-Ն որոշման 3-րդ կետի՝ հողամասի գործառնական նշանակությունը համարվում է փոփոխված, որպես հասարակական կառուցապատման:
3. Օրինականացումը իրականացնել հետևյալ սահմանված գներով.
3.1 ավտոտեխսպասարկման կետ՝ 69,8 քմ x 20000 x 0.1028 = 143510 ՀՀ դրամ
3.2 խանութ՝ 32,0 քմ x 20000 x 0.1028 = 65800 ՀՀ դրամ
3.3 բենզալցակայան՝ 32,50 քմ x 20000 x 0.1028 = 66850 ՀՀ դրամ
3.4 պարիսպ՝ 6,60 քմ x 20000 x 0.1028 = 13570 ՀՀ դրամ
4. Ընդամենը 289730 (երկու հարյուր ութանասունինը հազար յոթ հարյուր երեսուն) ՀՀ դրամ, որը պետք է 60-օրյա ժամկետում մուծվի տեղական բյուջե (ինքնակամ շինության օրինականացման հաշվեհամար-900155101208):
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: