Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 67-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, Վարդենիս համայնքի ավագանին որոշում է. 1.Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Սոթք բնակավայրի 5-րդ փողոց 20 հասցեի (ծածկագիր 05-080-0041-0025, սեփականության իրավունքի վկայական 12032024-05-0135) 0,12873հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը օտարել աճուրդ-վաճառքի միջոցով:
2. Մեկնարկային գինը սահմանել կադաստրային արժեքով՝ 1քմ-ի համար 141.9 (մեկ հարյուր քառասունմեկ ամբողջ ինը) ՀՀ դրամ (19-րդ գոտի):
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |