2025 թվականի մարտի 25-ին ժամը 14:00-ին կայացավ Վարդենիս համայնքի ավագանու հերթական նիստը։ Ավագանու 27 անդամներից նիստին ներկա էին 18-ը, բացակայում էին ավագանու անդամներ Արամ Մելքոնյանը, Արտակ Մանուկյանը, հարգելի բացակայում էին ավագանու անդամներ Մելանյա Եփրեմյանը, Սևակ Սիմոնյանը, Զավեն Շհոյանը, Արաքսյա Հայրապետյանը, Արուսյակ Ավետիսյանը, Սպարտակ հովհանիսյանը և Սաթենիկ Մինասյանը։ Նիստը իրավազոր է։ Նիստը վարում է համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը: Համայնքի ղեկավարը ընթերցեց օրակարգի հարցերը՝ նշելով, որ ավագանու անդամներին ներկայացված նախագծերում զետեղված օրակարգի 13-րդ հարցի կարտոֆիլացան գյուղատնտեսական գործիքի համար նախատեսված սարքավորումի ձեռքբերումը տևական ժամանակի հարց է, ուստի առաջարկեց օրակարգում կատարել փոփոխություն և լրացում, օրակարգից հանելով 13-րդ հարցը, որի փոխարեն առաջարկեց ընդգրկել՝ <<ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՐԵՏՈՒՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 05-090-0011-0003 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> մասին հարցը, քանի որ նշված հարցին վերաբերվող ՀՀ Կառավարության որոշումը, ստացել ենք երեկ, իսկ հարցն անհրաժեշտ է հնարավորինս շուտ ներկայացնել քննարկման։
Նշեց նաև, որ անհրաժեշտ է օրակարգում ավելացնել 20-րդ՝ <<ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵԾ ՄԱՍՐԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 4-ՐԴ ՓՈՂՈՑ 5-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ 13 ՀԱՍՑԵԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՔԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՆԱՄՔԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> հարցը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մեծ Մասրիկ բնակավայրի մանկապարտեզի շենքի մի մասն արդեն տրամադրել էինք անհատույց օգտագործման, և ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տվյալ հողամասի և շինության չափերը չի բավարարել գործունեությունը ծավալելու համար, անհրաժեշտություն է առաջացել տվյալ շինությունը և հողամասը տրամադրել անհատույց օգտագործման՝ 10 տարի ժամկետով՝ Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիային:
Առաջարկեց հաստատել օրակարգը՝ բաղկացած 20 հարցից։
Հայտարարեց քվեարկություն, հարցը համարվեց ընդունված՝ ըստ հերթականության, այնուհետև օրակարգը հաստատելու մասին հարցը դրվեց քվեարկության։
Քվեարկության արդյունքում 18 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|