Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42 և 43-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 731-Ն, ՀՀ կառավարության 2006թ․ մայիսի 18-ի N 912-Ն և ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշումներով, հիմք ընդունելով <<ԹԻՎ 28 ՇՄՇ>> ԲԲԸ-Ի 15.09.2023 թվականի ինքնակամ իրականացված ավտոտնակի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը և Արմեն Համոյի Եղյանի դիմումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ 0,00531 հա հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի առաջացնում սերվիտուտ` որոշում եմ.
1.Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի 05-005-0174-0011 կադաստրային ծածկագրով 0,00531 հա հողամասին տրամադրել Վարդենիս քաղաք, Սայաթ-Նովայի փողոց, 15/1 հասցե:
2. ՀՀ կառավարության 2006թ․ մայիսի 18-ի N 912-Ն որոշման 3-րդ կետի՝ հողամասի գործառնական նշանակությունը համարվում է փոփոխված, որպես բնակելի կառուցապատման:
3. Վարդենիս համայնքի, Վարդենիս քաղաքի Սայաթ-Նովայի փողոց, 15/1 հասցեում Արմեն Համոյի Եղյանի կողմից 2017 թվականին ինքնակամ կառուցված ավտոտնակ՝ 53,10քմ (ներքին մակերես 42,80քմ) և սպասարկման համար նախատեսված 0,00531 հա հողամասը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023YSJJUX) ճանաչել օրինական, որպես Վարդենիս համայնքի սեփականություն:
4. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման, այդ թվում` համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերը իրականացնել ինքնակամ կառույցն իրականացնողի միջոցներով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: