Այսօր: Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



17 սեպտեմբերի 2024 թ.

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ 05-005-0174-0011 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,00531 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42 և 43-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 731-Ն, ՀՀ կառավարության 2006թ․ մայիսի 18-ի N 912-Ն և ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշումներով, հիմք ընդունելով <<ԹԻՎ 28 ՇՄՇ>> ԲԲԸ-Ի 15.09.2023 թվականի ինքնակամ իրականացված ավտոտնակի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը և Արմեն Համոյի Եղյանի դիմումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ 0,00531 հա հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի առաջացնում սերվիտուտ` որոշում եմ.

1.Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի 05-005-0174-0011 կադաստրային ծածկագրով 0,00531 հա հողամասին տրամադրել Վարդենիս քաղաք, Սայաթ-Նովայի փողոց, 15/1 հասցե:

2. ՀՀ կառավարության 2006թ․ մայիսի 18-ի N 912-Ն որոշման 3-րդ կետի՝ հողամասի գործառնական նշանակությունը համարվում է փոփոխված, որպես բնակելի կառուցապատման:

3. Վարդենիս համայնքի, Վարդենիս քաղաքի Սայաթ-Նովայի փողոց, 15/1 հասցեում Արմեն Համոյի Եղյանի կողմից 2017 թվականին ինքնակամ կառուցված ավտոտնակ՝ 53,10քմ (ներքին մակերես 42,80քմ) և սպասարկման համար նախատեսված 0,00531 հա  հողամասը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023YSJJUX) ճանաչել օրինական, որպես Վարդենիս համայնքի սեփականություն:

4. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման, այդ թվում` համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերը իրականացնել ինքնակամ կառույցն իրականացնողի միջոցներով:  

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Աբգար Աբգարյան  
Կից փաստաթղթեր՝
(438.71 Կբ)
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner