Ելույթով հանդես եկավ համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը ներկայացնելով, որ համայնքապետարանի հաստիքացուցակում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հետ համատեղ ձեռք է բերվել երեք միկրոավտոբուս, մեկ բեռնատար և մեկ ՈւԱԶ պատրիոտ, ուստի անհրաժեշտ է ավելացնել վարորդի հինգ հաստիքային միավոր։ Քննարկման արդյունքում 16 կողմ, 0 դեմ, 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցը համարվեց ընդունված։
|