Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 67-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 7 սեպտեմբերի 2023 թվականի N 1517-Ն որոշումը, Վարդենիս համայնքի ավագանին որոշում է. 1.Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Վանեվան բնակավայրի 2 հասցեի (ծածկագիր 05-083-0103-0037, սեփականության իրավունքի վկայական 06122024-05-0123) էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների 6.5հա հողամասը օտարել աճուրդ-վաճառքի միջոցով:
2. Մեկնարկային գինը սահմանել կադաստրային արժեքի 50%-ի չափով 1քմ-ի համար 108.9 (մեկ հարյուր ութ ամբողջ ինը) ՀՀ դրամ (18-րդ գոտի):
3.Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Լուսակունք բնակավայրի 2-րդ փողոց 3 հասցեի (ծածկագիր 05-043-0026-0016, սեփականության իրավունքի վկայական 04122024-05-0024) բնակավայրերի՝ այլ հողերը 0,07հա հողամասը օտարել աճուրդ-վաճառքի միջոցով:
4. Մեկնարկային գինը սահմանել կադաստրային արժեքի չափով 1քմ-ի համար 217,8 (երկու հարյուր տասնյոթ ամբողջ ութ) ՀՀ դրամ (18-րդ գոտի): |